Քաղաքականություն
Աշոտյանը` Սիրիա մեկնած հայկական զորախմբի մասին
Gohar Vardanyan
406 դիտում
Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել, օրը մի տարբերակ հորինելով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․
«Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն, զորախմբի գործուղման 4-րդ օրը, փորձեց նոր վարկածով հանդես գալ, որը սակայն նույնպես որեւէ լուրջ քննադատությանը չի դիմանում։ Ճիշտ այնպես, ինչպես ամանորի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայ զինվորականի սպանության փաստը կոծկելու անհեթեթ հիմնավորումները։
Այս անգամ վկայակոչվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքված համագործակցության մասին համաձայնագիրը։
Իրականում այդպիսի համաձայնագիր գոյություն չունի։ Փոխարենը, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (27 օգոստոսի, 2001թ. Դամասկոս)։ Կրկնում եմ՝ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ոլորտում համագործակցության մասին։
Միտումնավոր բաց թողնելով համաձայնագրի իրական անվանումը՝ փորձ է արվում կրկին քողարկել այն փաստը, որ հայ զինվորականներից բաղկացած միավորը, այո, մարդասիրական առաքելությամբ, բայց զինված ուժերի ստորաբաժանում է։
Հիշեցնեմ նաեւ, որ ըստ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին։ Նման որոշում հանրությանը հայտնի չէ։
Հասկանալի է, որ նման հարցերում կան «գաղտնի» մասեր, որոնք սակայն չպետք է չարաշահվեն՝ Փաշինյանի այս անձնական նախաձեռնության ապօրինությունը կոծկելու համար։
Ուստի ակնկալում եմ նաեւ, որ ԱԺ շահագրգիռ պատգամավորները, ունենալով «գաղտնի» փաստաթղթերի թույլտվություն, իրենց վրա կվերցնեն այս հարցադրման խորհրդարանական վերահսկողությունը։
Բարի ծառայություն մեր տղաներին եւ խաղաղություն՝ Սիրիայի ժողովրդին»,- ասված է նրա գրառման մեջ։
Նշենք, որ քիչ առաջ ՊՆ-ն այս թեմայով ևս հայտարարություն էր տարածել, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.radioaurora.am/novosti/2019-02-10-siria-haykakan-zorakhumb-ugharkelu-yntatsakargery-orenqin-hamapataskhan-pahpanvel-en-pn.html
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Անսպասելի եկավ, տոմս գնեց, ինչպես մեր բոլոր այցելուները. Փաշինյանը թանգարան է այցելել
Gohar Vardanyan
2,029
Facebook-ը արգելափակել է վարչապետի աներձագիՙ Հրաչյա Հակոբյանի էջը․ պատճառը օգտատերերի բողոքներն են Facebook-ը արգելափակել է վարչապետի աներձագի՝ Հրաչյա Հակոբյանի էջը․ պատճառը օգտատերերի բողոքներն են
Gohar Vardanyan
1 րոպե
1,219
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
93
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
725
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
383
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
690