Քաղաքականություն
Եթե նախկինում Պն զոհերի թիվը չի թաքցվել, հետհեղափոխական Հայաստանում առավելևս իրավունք չունի․«Իմ քայլի» պատգամավոր
Gohar Vardanyan
1 րոպե
267 դիտում
Եթե նախահեղափոխական Հայաստանում ՊՆ-ն զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիան չի թաքցրել հանրությունից, հետհեղափոխական Հայաստանում առավելևս իրավունք չունի այդպես վարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի, թափանցիկության բնագավառներում ցանկացած նահանջ կամ չհիմնավորված իներցիա բացարձակ անթույլատրելի է՝ անկախ նրանից՝ պայմանավորված է առանձին պաշտոնյաների ու գերատեսչությունների անփութությամբ, արատավոր վարքով, թե կրում է համակարգային բնույթ։
Եթե նախահեղափոխական Հայաստանում ՊՆ-ն զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիան չի թաքցրել հանրությունից, հետհեղափոխական Հայաստանում առավելևս իրավունք չունի այդպես վարվել։
Եթե նախահեղափոխական Հայաստանում քաղաքացիներին քննադատական կարծիք, անձնական գնահատականներ պարունակող ֆեյսբուքյան գրառումների համար չեն հրավիրել ոստիկանական բաժանմունքներ կամ պետի կաբինետներ, ապա հետհեղափոխական Հայաստանում առավել ևս իրավունք չունեն այդպես վարվել։
Եթե նախահեղափոխական Հայաստանում հացադուլից հյուծվածության պատճառով կամ ինքնասպանության արդյունքում կալանավոր էր մահանում, ապա հետհեղափոխական Հայաստանում մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու սա։
Եթե նախահեղափոխական Հայաստանում ծաղկում էր նեպոտիզմը, հովանավորչությունն ու կոռուպցիան, ապա դրանից ուղղակի բխում է, որ հետհեղափոխական Հայաստանում այդ երևույթները՝ թեկուզ համեմված ինքնա-պարգևա-հավելա-արձակուրդավճարների սոսուսով, պետք է ուղղակի գոյություն չունենան։ Ոչ մի հիմնավորմամբ և ոչ մի տեսքով։
Հուսամ՝ այս շարքն այսքանով հնարավոր կլինի փակել։ Բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներին խորհուրդ կտամ իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում առնվազն շաբաթական մեկ անգամ դիտել ապրիլյան ու մայիսյան օրերի քրոնիկոնները»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը հանձած տարածքների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,031
Խորհուրդ կտամ իր իրական գործով զբաղվի,ոչ թե ընկնել ԶԼՄ-ների հետեւից. Փ.Ֆահրադյան-Հ.Հակոբյան
Gohar Vardanyan
805
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
95
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
738
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
394
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
691