Քաղաքականություն
Կա մտայնություն, որ հեսա բոլորը կմոռանան, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից․վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326 դիտում
«Հայաստանում կա այն մտայնությունը, որ հեսա բոլորը կմոռանան, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից։ Ես խնդրում եմ՝ նման հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին։
Միակ բանը, որ կլինի Հայաստանում, կոռուպցիան և կոռուպցիոներներին արմատախիլ անելն է։ Եվ այս ընթացքում մենք շանս ենք տալիս շատերին և գուցե բոլորին, և ովքեր չեն օգտվի էդ շանսից՝ փոխվեն փոխվող իրականությունը զուգընթաց, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահները»,- այսօր համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում հաճախ պատահում է այնպես, որ համայնքների ղեկավարների օբյեկտներն են ամենահաջողակները, դա ունի նաև երկրորդ պատճառ, քանի որ դա շատ լավ առիթ է, որ այդ օբյեկտները խուսափեն հարկային պարտավորություններից, պետության առջև ունեցած պարտավորություններից՝ գույքահարկից սկսած, ՀԴՄ խփել-չխփելը:
«Ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս մարդկանց, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ խավին պատկանելությամբ, ուզում եմ միանգամից ասել, որ հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները տարբեր են իրենց անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով: Ազնիվ լինեմ և ասեմ, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ՝ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է՝ համայնքի ղեկավարը կամ գյուղապետը այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը և շատ արագ գյուղապետարանները և քաղաքապետարանները վերացնում են անշարժ գույքերի վերաբաշխման գործընթացներում»,- ընդգծեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը հանձած տարածքների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,031
Վարչապետը կազատի Դավիթ Անանյանին. Ով կլինի նոր ղեկավարը. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
648
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
95
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
733
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
394
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
691