Քաղաքականություն
Ձեր հիմնարկի դիմաց տնկում եք ՀՀ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրոշը, բայց խոսում եք անկախությունից․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Gohar Vardanyan
1 րոպե
341 դիտում
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին: Վարչապետ Փաշինյանը բավական վրդովված ասաց հետևյալը.
«Ասում են՝ հեղափոխություն չի եղել, հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք: Եթե հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած: Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետև առաջ որտեղ ստեղծվում էր ձեր քաղաքական բովանդակությունը, հիմա նույն տեղում էլ հիմա է ստեղծվում: Իհարկե չի եղել: Խոսում եք անկախ արտաքին քաղաքականության, Հայաստանի ինքնության մասին, ու ձեր հիմնարկի դիմաց տնկում եք Հայաստանի, Միացյալ նախանգների և Եվրամիության դրոշը: Մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք ա արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա Ռուսաստանի դրոշը խի՞ չեք կախել, էլ չեմ ասում Վատիկանի դրոշը…
Մենք չենք եկել մեր ժողովրդին խաբելու, չենք պատրաստվում մեր ժողովրդին խաբել:
Սա է հին մտածողությունը, որ՝ «ժողովուրդ ջան, դուք չեք կարող բիզնես անել, ՀԴՄ մի պահանջեք, աշխատելու մասին մի մտածեք, հանգիստ պառկեք ձեր «դիվաններին», կգա ընտրությունը՝ բրինձը կբերենք, ձեթը կբերենք, «պեսոկը» կբերենք, 5000 դրամ էլ վրից կտանք, քեֆ արե՛ք, ժողովուրդ ջան… Էս ա կյանքը: Թե չէ, եկել ա, ասում ա՝ պետք ա աշխատել… Էս ինչ ա կատարվում… Բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում»:
Հիմա էլ ասում են՝ թվեր չկան: Այնտեղ, որտեղ թվեր կան, ասում են՝ էս ի՞նչ թվեր եք գրել… Մի տարի առաջ էլ ասում էին, թե Հայաստանում բռնապետական կարգեր են հաստատվում, անձի պաշտամունք… Ո՞ւր է անձի պաշտամունքը: Ո՞ւր է բռնապետական համակարգը… »:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Gohar Vardanyan
1,996
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Gohar Vardanyan
1,508
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,031
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
90
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
128
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
930
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
437