Քաղաքականություն
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Gohar Vardanyan
1,508 դիտում
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ AuroraNews-ը դիմեց տիկին Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանին, պարզելու համար, թե լուրը որքանով է համապատասխանում իրականությանը։
Մեզ հասցեագրված պատասխանի մեջ մասնավորապես ասվում է․
«Ձեր հարցադրման առնչությամբ ստորեւ ներկայացնում եմ տիկին Աննա Հակոբյանի պատասխանը.
«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին:
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ
Հասմիկ Հարությունյան»։
Հիշեցնենք՝ այսօր «Իրավունք» թերթը գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:
Ըստ թերթի՝ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ Մաշադյանը սրընթաց պաշտոնների հասնում։
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Gohar Vardanyan
1,995
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1,644
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,276
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,029
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
37
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
73
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
181
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
92