Քաղաքականություն
Էդուարդ Բաբայանի ունեցվածքը. 10 անշարժ գույք և խոշոր դրամական միջոցներ. Հետք
Gohar Vardanyan
513 դիտում
Էդուարդ Բաբայանը, ով հանրությանն ավելի հայտնի է որպես ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ: Այսուհետ նա ևս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պետք է ներկայացնի գույքի ու եկամուտների հայտարարագիր:
Ինչպես հայտնում է Hetq. am-ը, Էդուարդ Բաբայանը հայտարարագրել է 10 միավոր անշարժ գույք՝ 3 բնակարան, 1 առանձնատուն, 4 ավտոտնակ, 1-ական հասարակական շինություն և այլ անշարժ գույք:
Լրատվամիջոցն արդեն անդրադարձել էր Էդուարդ Բաբայանի առանձնատանը , որը կառուցվել էր Աբովյան քաղաքում 2012-2016թթ.: Բաբայանն առանձնատունը կառուցել է ապօրինի, սակայն 2018թ-ի մարտ ամսին դիմել է քաղաքապետարան և օրինականացրել այն: Աբովյանի համայնքապետի որոշմամբ՝ 2700 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 931.5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 139.1 քմ արտաքին մակերեսներով ավտոտնակը և ծածկարանները, 59.8 քմ արտաքին մակերեսով պարիսպը համարվել է օրինական:
Բացի դա, Բաբայանը նաև ապօրինի կառուցապատում է իրականացրել Աբովյան համայնքին պատկանող հողակտորի վրա, որի համար պատասխանատվության չի ենթարկվել: Ընդհակառակը՝ քաղաքապետարանը կառուցված շինությունը համարել է համայնքի սեփականություն և Էդուարդ Բաբայանին տվել է այդ շինությունը գնելու նախապատվություն:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բաբայանը հայտարարագրել է մոտ 371 հազար դրամ, որը եղել է այդ ժամանակահատվածի նրա միակ եկամուտը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշվին եղել են խոշոր գումարներ, մասնավորապես՝ 101 մլն 235 հազար դրամ, 400 հազար 530 ԱՄՆ դոլար, 100 հազար 540 եվրո և 1 մլն 69 հազար ռուսական ռուբլի:
Նշենք, որ մինչև պատգամավոր ընտրվելը Էդուարդ Բաբայանը 1996-1997թթ. աշխատել է ոստիկանությունում, 1998-2004թթ.՝ պաշտպանության նախարարությունում, իսկ 2004-2018թթ. ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն): 2017 թվականից հասարակական հիմունքներով եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականը:
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր, զբաղեցնելով այդ պաշտոնները, կուտակել այդքան ունեցվածք:
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Gohar Vardanyan
1,996
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1,646
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Gohar Vardanyan
1,508
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,031
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
22
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
95
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
113
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
147