Քաղաքականություն
«Ռեստարտը» Սորոսի հիմնադրամից գրանտ է ստացել 20 000 դոլար
Gohar Vardanyan
506 դիտում
Սորոսի հիմնադրամը 20.000$ գումար է փոխանցել «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամին․ այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշո՞ւմ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին:
Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին (հղումը՝ https://bit.ly/2SRtBiH): Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը: Բայց մենք հո գիտենք, թե ինչով է Ռեստարտ նախաձեռնությունը զբաղված ԵՊՀ-ում:
Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես սա բացահայտվեց: Բայց ես ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց անողներ, ովքեր համալսարանականի կարգավիճակը փոխարինեցին գումարի հետ: Առաջին հայացքից 20.000$-ը մեծ գումար է, բայց ոչ այն գնի դիմաց, որը նրանք են վճարել: Ոչ այն գնի դիմաց, որ դեռ վճարելու են: Զգոն եղե՛ք»,- ասված է նրա գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Gohar Vardanyan
1,996
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Gohar Vardanyan
1,646
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Gohar Vardanyan
1,508
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
92
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
112
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
146
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
998