Քաղաքականություն
Նույն անօթևան ընտանիքը շարունակում է ապրել վարչապետի տանը. Վլադիմիր Կարապետյան
Gohar Vardanyan
1 րոպե
468 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի Շենգավիթ վաչական շրջանում գտնվող բնակարանում շարունակում է ապրել այն նույն անօթևան ընտանիքը, որը նշված հասցեում բնակվում է դեռ անցած տարվա հուլիսից։ Այս մասին Aysor am-ին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Լրատվականի հետ զրույցում Կարապետյանը հավելել է, որ սա գործադիրի ղեկավարի անձնական կյանքն է և ինքն այլ մանրամասների չի տիրապետում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել էր անօթևան ընտանիքի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել էր, որ այդ ընտանիքի անդամները դիմել էին իրեն մի քանի հարցով, որոնցից մեկը նաև բնակարանի խնդիրն էր:
«Այդ ընտանիքում ապրում է դաունի սինդրոմով 23 տարեկան տղա: Ընտանիքում տղամարդ չկա. տատիկն է, մայրիկը և երեխաները: Մայրիկը միայնակ է հոգում իրենց ապրուստը: Մինչ այս ապրում էին եկեղեցու հովանավորությամբ ինչ-որ բնակարանում, որի տերը որոշել էր վաճառել բնակարանը: Նրանց նոր բնակության վայր ապահովելու հրատապ կարիք էր առաջացել»,- ասել էր Աննա Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
Gohar Vardanyan
1,493
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Gohar Vardanyan
703
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
642
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
155
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
155
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
159
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
174