Քաղաքականություն
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
641 դիտում
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։
Լրատվականի ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում ստվերել իրենց վարկանիշը եւ նկատի ունենալով հասարակական լայն հնչեղություն ստացած դժգոհությունները Մաշադյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ որոշել են նրան հեռացնել ՊԵԿ-ից։
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս կայացել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռաֆիկ Մաշադյանի հանդիպումը, որի ընթացքում էլ գործադիրի ղեկավարը իր դժգոհություններն է հայտնել։
Նշենք, որ «Նոր» Հայաստանում ՊԵԿ համակարգի կադրերի նշանակման հարցը բուռն քննարկվող թեմաներից մեկն է: Մի քանի առանցքային պաշտոնյաներ, որոնց անունը «հին» Հայաստանում կապվել է կոռուպցիոն գործընթացների հետ, բարձր պաշտոններ են ստացել համակարգում: Դրանց թվում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակված Ռաֆիկ Մաշադյանը։ Նա նախկինում խոշոր հարկ վճարողների տեսչության պետն էր: Մաշադյանը լրագրողներին մանրամասն պատմել էր այն համաձայնության մասին, որը ձեռք էր բերվել խոշոր սուպարմարկերտների տերերի ու ՊԵԿ նախկին ղեկավարության միջև, որի արդյունքում հարկեր էին թաքցվել: Նա նաև այս գործով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաեւ Մաշադյանի տակավին երիտասարդ որդուն՝ Հարություն Մաշադյանին Երեւանի կայազորի դատախազության դատախազ նշանակելու հանգամանքը։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Gohar Vardanyan
701
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Gohar Vardanyan
1 րոպե
665
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Gohar Vardanyan
574
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտի 1-ին երթ կլինի Ազատություն հրապարակից․ Նիկոլ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
503
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
253
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
162
1.0
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
808
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
218