Քաղաքականություն
Պատգամավորներից մեկը ԱԺ մամուլի խոսնակ․«Հրապարակ»
Gohar Vardanyan
270 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն մամլո խոսնակ չունի, եւ լրագրողների աշխատանքն այդ առումով շատ դժվար է. ի՞նչ եք պատրաստվում անել՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Արարատ Միրզոյանն ասում է, որ նախատեսված չէ այդպես` առանձին մամլո խոսնակ ունենալ, միգուցե ինչ-որ մեկին խնդրենք՝ ուղղակի կատարի այդ դերը»:
Վահան Կոստանյանի՞ն, որը մեր հեռախոսազանգերին երբեք չի պատասխանում։ «Ոչ, չեմ կարծում, որ Վահան Կոստանյանը կլինի, ենթադրում եմ, որ մեզանից մեկը դա կարող է լինել, որն անմիջական կապ կպահպանի ձեզ հետ»: Պատգամավորների՞ց։«Այո` կարծում եմ»:
Ի դեպ, Վահան Կոստանյանը, չլինելով պատգամավոր, մասնակցում է ֆրակցիայի նիստերին․ ի՞նչ կարգավիճակով։ «Կոստանյանը կարող է խմբակցության ղեկավարի հրավերով մասնակցել նիստին»: Դո՞ւք եք հրավիրել։
«Այո, ուղղակի խնդրել են, որ նա ներկա լինի, ես հրավիրել եմ, նա ներկա է եղել»: Ի դեպ, ԱԺ կայքում առ այս պահը չկան նաեւ «Իմ քայլի» պատգամավորների մի մասի կենսագրությունները։ «Զբաղվում ենք այդ հարցով եւս։ Այո, պետք է արագացնել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
Gohar Vardanyan
1,493
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Gohar Vardanyan
703
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
642
Իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ Քոչարյանների ունեցվածքի օրինականությունը պարզելու ուղղությամբ Լայնածավալ քննչական գործողություններ Քոչարյանների ունեցվածքի օրինականությունը պարզելու ուղղությամբ
Gohar Vardanyan
599
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
154
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
157
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
173