Քաղաքականություն
Գագիկ Հարությունյանի փեսային գործից հանում են, համակարգից ոչ. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
360 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։
Օրեր առաջ էլ ազատվել էր նույն վարչության պետը՝ Կարեն Կարապետյանը, որը կոնֆլիկտ ուներ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Բեգլարյանը հաստատեց լուրը՝ նշելով․ «Ես հիմա տեղափոխվում եմ այլ ծառայություն»։ Որ ծառայություն՝ դեռ պարզ չէ։ ՊԵԿ համակարգի ներսո՞ւմ, թե՞ դրսում։ «Չէ, համակարգից դուրս չեմ գալիս։ Նույն համակարգի մեջ այլ աշխատանքի»։ Ավելի բա՞րձր պաշտոնի։ «Գիտեք, դա ես չեմ որոշում, իմ ցանկությունով չի։ Անկեղծ, եթե իմանամ, կպատասխանեմ»։
Իսկ հնարավո՞ր է պաշտոնից ազատումը պայմանավորված է աներոջ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գործոնով։ «Բայց ի՞նչ կապ ունի, յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի փեսան է կամ աներն է, ի՞նչ կապ ունի Գագիկ Հարությունյանը։ Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք։ Իմ հայրը ոչ պակաս հայտնի մարդ է, շատ հայտնի բժիշկ է»»։
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
642
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Gohar Vardanyan
575
Նիկոլ Փաշինյանը լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում․ Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
169
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
180
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
174
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
185