Քաղաքականություն
Ցանկացած փորձ կկասեցվի ասֆալտին փռելով, պատերին տալով կամ այլ օրինական միջոցներով. Նիկոլ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
296 դիտում
«Մեր դատական համակարգում կան խնդիրներ ու գիտենք կառավարության վերաբերմունքը այդ համակարգի անկախության նկատմամբ: Համոզված ենք, որ դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ մի կողմից պետք է խստորեն պայքարել կոռուպցիայի, կամայական որոշումների դեմ, մյուս կողմից՝ քայլեր ձեռնարկել, որ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նվազեցվի:
Հիշեցնենք՝ քննարկվում է դատական համակարգի սոցիալական երաշխքների մասին նախագիծը:
«Մեր հեղափոխությունը հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որ պատերի տակ գնդակահարում էին հակառակողներին, բաժանում էին կարմիրների ու սպիտակների, մեր դեպքում` սևերի ու սպիտակների։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս ունենա։ Բայց հակառակի շանսը` նախահեղափոխական արժեքներին, հարաբերություններին վերադառնալու շանս չպիտի լինի»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև, որպես ՀՀ վարչապետ, խոստացավ որ ցանկացած նման փորձ կկասեցվի։
«Կկասեցվի ամենախիստ ձևով` լինի դա ասֆալտին փռելու, պատերին տալով, թե որևէ այլ օրինական միջոցներով»,– ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության բանակի պատասխանը՝ Ադրբեջանին
Gohar Vardanyan
708
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
642
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Gohar Vardanyan
575
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
171
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
186
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
175
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
189