Քաղաքականություն
Արտակ Զեյնալյանն արձագանքել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1 րոպե
590 դիտում
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, թե իբրեւ Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ-ում Կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի մեկի գործերով։
«Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի՝ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը ՄԻԵԴ-ում Կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի մեկի գործերով։
Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, եւ այդ գործերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը։ ՀՀ կառավարության դիրքորոշումները ներկայացված են եղել, եւ մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել՝ անկախ նրանից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ։
Բայց, արդեն ի պաշտոնե, ներկայիս Կառավարության գործունեության ընթացքում, մենք դրանց բացարակապես չենք միջամտել՝ չնայած նրան, որ լիազորված ենք ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն։ Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, եւ այն օպոնենտությունը, որ ժամանակին ներկայացվել է, գնահատվի անկողմնակալ դատարանի կողմից»,- գրել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ԱԱԾ տնօրենի որոշմամբ լեգենդար հետախույզների արձանը կկանգնեցվի. բաց մրցույթ
Gohar Vardanyan
1 րոպե
1,213
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սեյրան Սարոյանը 3.1 մլն դոլարով վաճառքի է հանել Մոնումենտի իր հողակտորը. Հետք
Gohar Vardanyan
1,042
Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է
Gohar Vardanyan
840
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
195
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
219
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
196
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
207