Քաղաքականություն
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սեյրան Սարոյանը 3.1 մլն դոլարով վաճառքի է հանել Մոնումենտի իր հողակտորը. Հետք
Gohar Vardanyan
1,041 դիտում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության անդամ Սեյրան Սարոյանը 3.1 միլիոն դոլարով վաճառքի է հանել Արաբկիր վարչական շրջանում գտնվող իր հողակտորը, գրում է Hetq. am-ը:
Նախկին պատգամավորն անշարժ գույքի գործակալների միջոցով փորձում է վաճառել իրեն պատկանող հողակտորը, որը երկու առանձին կտորներից է բաղկացած՝ 1909 քմ և 2244 քմ: Վաճառքի հայտարարության մեջ ասված է. «Վաճառվում է հողատարածք Կասկադի վերևի հատվածում՝ Մոնումենտում, պարսպապատ, հարթ տարածք է։ Հողը բաղկացած է 2 կտորից՝ մեկը 1909 քառ․ մ, մյուսը՝ 2244 քառ․մ։ Հնարավոր է առանձին վաճառք»: Մեզ հայտնի դարձավ, որ հողակտորի 1 քառակուսի մետրը վաճառվում է 750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այսինքն, երկու հողակտորը միասին` վաճառվում է 3 միլիոն 114 հազար 750 դոլարով:
Լրատվամիջոցը նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակել էր «Ընտրյալների թաղամասը» վերտառությամբ ծավալուն նյութ, որտեղ ներկայացվել էր Հաղթանակ զբոսայգու դիմացի երբեմնի այգում կառուցված շքեղ առանձնատների պատմությունը: Առանձնատները պատկանում են ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
672
ԱԱԾ տնօրենի որոշմամբ լեգենդար հետախույզների արձանը կկանգնեցվի. բաց մրցույթ
Gohar Vardanyan
1 րոպե
1,210
Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է
Gohar Vardanyan
839
Ստացվում էՙ թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանան օրինականացնելուն
Gohar Vardanyan
1 րոպե
614
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
76
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
91
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
237
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
110