Քաղաքականություն

«Հաղթանակ» զբոսայգում նշում են «Հայրենիքի պաշտպանի օր»-ը

Gohar Vardanyan 357 դիտում
«Հաղթանակ» զբոսայգում նշում են «Հայրենիքի պաշտպանի օր»-ը
Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն՝ այն նշում են նաև Հայաստանում: SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում հավաքվել են Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչներ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհում Անհայտ զինվորի հուշաքարին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, որից հետո միջոցառումը կավարտվի հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250