Քաղաքականություն

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի նիստը հետաձգվեց

Gohar Vardanyan 284 դիտում
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի նիստը հետաձգվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ փետրվարի 25–ին, նշանակված Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը հետաձգվեց՝ նախագահող դատավոր Աիդա Դավթյանի հիվանդ լինելու պատճառով։ Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Խոսքը վերաբերվում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250