Քաղաքականություն
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,660 դիտում
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։
Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում», հայտնում է Ռազմինֆո-ն։
Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.
«Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
«Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
«Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբրև թե Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: Այնուհետև պարզ դարձավ, որ գերեվարվածը սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանն է:
ՀՀ ՊՆ-ից հայտարարեցին, որ քաղաքացին չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,482
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,083
Ռիժկովը վիրավորվել է Արարատ Միրզոյանից․ 168 ժամ
Gohar Vardanyan
1 րոպե
828
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
587
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
459
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
388
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
246