Քաղաքականություն
Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու. Տոնոյան
Gohar Vardanyan
1 րոպե
456 դիտում
Մեր զինված ուժերը հաղթանակներ կրած զինված ուժեր են, և մենք չպետք է առաջ գնալուց կանգնենք, իսկ առաջ գնալու համար մեզ պետք են առողջ զինծառայողներ. այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ բալանսը վերականգնելու ճանապարհով: «Դա ոչ պրակտիկ մոտեցում է: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող լինել Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»,- ասաց Տոնոյանը:
Նախարարը շեշտեց, որ Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն տա:
Հարցին` խոսքը «Սու» կործանիչների մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Նաև «Սու»-երի»:
Ինչ վերաբերում է «Սու 30» ինքնաթիռների ձեռքբերմանն ուղղված քննադատություններին, թե թանկ են, Տոնոյանը պատասխանեց. «Ինձ համար թանկ է յուրաքանչյուր շարքայինի, զինվորականի կյանքը: Եթե երկու օդաչու«Սու30»-ով հարյուրավոր կիլոմետր հեռավորությունից կարող են կատարել խնդիր հազարավոր զինծառայողների փոխարեն, ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը»:
Տոնոյանը նշեց, որ այո, Հայաստանը սկսել է հարձակվողական զենքեր գնել:
«Պաշտպանվող բանակը պարտություն է կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում: Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունները վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասաց նա:
Ճշտող հարցին` հարձակվելո՞ւ ենք, նա պատասխանեց. «Ինչու՞ ոչ»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
530
Հնարավոր է Սերժ Սարգսյանը կալանավորվի.«Հրապարակ»
Gohar Vardanyan
485
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
194
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
218
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
196
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
207