Քաղաքականություն
Սամվել Բաբայանն Արցախի քաղաքացիությունից զրկվել է Արկադի Ղուկասյանի օրոք. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
192 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում 2020թ. տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:
Բայց երեկ նա պարզել է, որ զրկված է Արցախի քաղաքացիությունից, ընդ որում՝ զրկվել է դեռ 13 տարի առաջ՝ 2006թ.-ին` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի օրոք:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Ղուկասյանին, սական նա, լսելով Բաբայանի անունը, չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: «Դա ինձ չի հետաքրքրում: Ես ո՛չ որեւէ կապ ունեմ, ո՛չ որեւէ գաղափար ունեմ»,- նշեց Ղուկասյանը:
Իսկ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես փորձում եմ այդ հարցը լուծել նորմալ, օրենքի շրջանակներում: Եթե շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, իհարկե, քաղաքական կհամարենք: Մենք գրավոր դիմել ենք, որ պարզաբանեն, թե ինչ հիմքով են նման քայլի գնացել: Կպարզաբանեն, կհասկանանք` քաղաքական է, թե քաղաքական չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
«Արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը».Ա. Թորոսյանը հերթական մանիպուլյացիայի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
851
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
195
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
219
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
196
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
207