Քաղաքականություն
Սա՞ է ձեր փայլուն հարաբերությունները, պարոնա՛յք. Շարմազանովն` իշխանություններին
Gohar Vardanyan
547 դիտում
Ելույթներ ունենալու,շոուներ ու քայլերթեր կազմակերպելու փոխարեն, Փաշինյանը թող բարի լիներ եւ սպասարկեր մեր ազգային-պետական շահը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սկսած 18-րդ դարի սկզբից, իսկ ավելի ստույգ՝ Իսրայել Օրու նախաձեռնությունից սկիզբ դրվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, որը ժամանակի ընթացքում վերաճեց դաշնակցային ամուր հարաբերությունների:
Հայաստանի նորագույն պատմության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնույթը կարեւորվել է թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի քաղաքական վերնախավի կողմից:
Ակնհայտ է, որ այդ հարաբերությունների դաշնակցային բնույթը բխում է մեր երկու պետությունների շահերից:
Ապրիլ-մայիսյան Նիկոլի իշխանազավթման օպերացիայից հետո ես բազմաթիվ առիթներով իմ մտահոգությունն եմ հայտնել այդ հարաբերություններում առկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Փոխարենը՝ լսել եմ Նիկոլի հավաստիացումները,թե հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել:
Հիմա ամեն ինչ հերթով...
Լավրովը հայտարարում է,թե Հայաստանի նոր իշխանությունը մի բան ասում է,իսկ մեկ այլ բան անում: Իսկ մեր դուխով վարչապետը հայտարարում է, թե ամեն բան լավ է:
Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են Բելառուսին այս հարցում:
Գազի գինը սահմանին թանկանում է:
Եվ վերջապես, առաջին անգամ Ռուսաստանի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները մասնակցում են այսպես կոչված Խոջալուի հիշատակի միջոցառումներին:
Սա՞ է ձեր փայլուն հարաբերությունները,պարոնա՛յք:
Տարօրինակ է, որ ԱԺ պատվիրակությունը Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարության ընդունելությանը չի արժանացել:
Ինչու՞:
Ափսոսանքով պետք է նշեմ,որ երբեմնի վստահելի եւ իրական դաշնակցային հարաբերությունները այսօր արդեն վտանգված են:
Ելույթներ ունենալու,շոուներ ու քայլերթեր կազմակերպելու փոխարեն, Փաշինյանը թող բարի լիներ եւ սպասարկեր մեր ազգային-պետական շահը:
Հ.Գ. Ասել եւ ասում եմ՝ В политике главное не болтовня, а эффективность»,–գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
Gohar Vardanyan
1,732
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,084
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
212
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
248
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
212
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
222