Քաղաքականություն
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ԱԱԾ ֆեյսբուքյան կեղծ էջ է գործում
Gohar Vardanyan
1 րոպե
372 դիտում
«Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ»,-իր պաշտոնական էջում նման հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։
«Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում: Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք (sns.am)»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունը, որը ստիպել է ԱԱԾ-ին մտահոգվել, հետևյալն է.
«Ի պատասխան պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից ԱԱԾ աշխատակիցներին ուղղված վիրավորանքին, ԱԱԾ-ն Դ. Սանասարյանի հանրային գնահատականը դիտարկում է որպես ՀՀ իրավական համակարգի դեմ ուղղված պաշտոնական դիրքի չարաշահմամբ ազդեցության գործարկում: ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ պետական մարմինների պաշտոնյաների կողմից ՀՀ իրավապահ մարմինների վրա իրականացվող ճնշումները դիտարկվում են որպես կոռուպցիա և պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
Gohar Vardanyan
1,732
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
«Նակոլկա Շուշոնին» 10 ժամ պահել են ԱԱԾ-ում. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1,631
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
259
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
231