Պատահարներ

Նիժնի նովգորոդի դպրոցի մոտակայքում կրակել են հայ ամուսիների ուղղությամբ

Gohar Vardanyan 388 դիտում
Նիժնի նովգորոդի դպրոցի մոտակայքում կրակել են հայ ամուսիների ուղղությամբ
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա։ Այս մասին հաղորդում է «360» հեռուստաալքիը: «Ինչ-որ վիճաբանություն էր եղել և ատրճանակներով հարձակվեցին հայերի վրա: Երկուսը մեքենայով ընթանում էին, նրանց վրա հարձակվեցին: Ում վրա հարձակվել էին, փորձում էին փախչել և մտան դպրոցի շենք: Հայեր էին՝ կին և տղամարդ, ընդ որում տղամարդը վիրավոր էր: Նրանք թաքնվեցին դպրոցում, ոստիկանություն կանչեցին, տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց: Դպրոցի ղեկավարությունը ոչինչ չի ասում: Գնդակոծված մեքենայի տարածքում աշխատում են փորձագետները», — պատմել է ականատեսը: Ռոսգվարդիայի ներկայացուցիչը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ հրաձգության կասկածյալները ձերբակալվել են: Նախնական տվյալներով Նիժնի Նովգորոդում՝ №121 դպրոցի մոտ հրաձգությունը քրեական վիճաբանություն է եղել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից