Քաղաքականություն
Սերժ Սարգսյանն օրուգիշեր աշխատում է. Իրատես
Gohar Vardanyan
1 րոպե
963 դիտում
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային տրամադրություններ են, մեկը գնում է, մյուսը գալիս, քնածներն արթնանում են, հեռացածներից ոմանք գալիս են։ Սակայն, մեր տեղեկություններով, ամենաաշխատասերը Սերժ Սարգսյանն է։
Ասում են, նա օրուգիշեր աշխատում է, կուսակիցների հետ անընդհատ քննարկումների մեջ է, կարդում-գրում-ջնջում-ծրագրում է։
Սակայն ՀՀԿ-ն միայնակ չի գործում, քաղաքական դաշտի այլ խաղացողներ էլ սեփական շրջանակն են ստեղծում, այսինքն բոլորը միասին նույն ջրաղացին են ջուր լցնում, սակայն դեռ համատեղ գործելու քայլեր չեն մշակել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նույն տեղեկություններով, դիտարկում է ոչ միայն ներքաղաքական զարգացումների վրա ազդելու տարբեր սցենարներ, այլև ուշի ուշով հետևում օրվա իշխանությունների յուրաքանչյուր քայլին՝ կողքից դիտարկելով ժամանակին իր, այսօր բոլորովին այլ մարդու «հագած կոստյումի»՝ սահմանադրության բոլոր «փոթերը»։ Ի վերջո, հենց այդ Սահմանադրությունը նաև խանգարեց ՀՀԿ-ին պահելու իշխանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
Gohar Vardanyan
1,729
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,659
«Նակոլկա Շուշոնին» 10 ժամ պահել են ԱԱԾ-ում. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1,630
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
568
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
442
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
374
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
233