Քաղաքականություն
Ժողովրդին զբաղեցնում են շոուներով, իսկ մենք արտաքին շուկաներ ենք կորցնում. Անդրանիկ Թևանյան
Gohar Vardanyan
373 դիտում
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսարաններ՝ հացի փոխարեն. մինչ հայ ժողովրդին զբաղեցնում են քաղաքական տեսարաններով, թամաշաներով ու թիթեռնիկի կյանք ունեցող շոուներով, սոցիալ–տնտեսական ոլորտում տեղի են ունենում բացասական գործընթացներ։
1. Կառավարությունը որոշել է ավելացնել գազավորված ըմպելիքների (բացի հանքային ջրից) ակցիզային հարկը 30%-ով։ Սա նշանակում է այդ ապրանքների թանկացումներ, աշխատատեղերի կրճատումներ և ամենակարևորը՝ հարկային բեռի ավելացում հպարտ սպառողի վրա, քանզի անուղղակի հարկատեսակների վերջնական վճարողը սպառողն է։ Այստեղ մի հատ գըմփ–գըմփ–հո՛ւ անենք ու անցնենք հաջորդ կետին։
2. Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար ամսին 2018–ի հունվարի համեմատ Հայաստանի արտահանումը նվազել է 15,8%-ով, իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ արտահանումը պակասել է 30,1%-ով։ Սրանք սարսափելի թվեր են։ Սա նշանակում է, որ մենք արտաքին շուկաներ ենք կորցնում։ Ընդ որում՝ արտահանման թվերը բացասական դինամիկա ունեին նաև նախորդ տարվա մակրոցուցանիշների ամփոփման ժամանակ։ Առավել մանրամասն արտահանման կառուցվածքին ու դրա դետալներին կանդրադառնամ մեկ ուրիշ անգամ՝ ֆեյսբուքյան գրառման կամ հոդվածի տեսքով»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
Gohar Vardanyan
1,732
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
«Նակոլկա Շուշոնին» 10 ժամ պահել են ԱԱԾ-ում. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1,631
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
212
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
248
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
212
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
221