Քաղաքականություն
Ինչ ունեցվածք ունի Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ)
Gohar Vardanyan
1 րոպե
442 դիտում
ՀՀ ԱԺ նախորդ՝ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ) պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածք:
Որպես շարժական գույք նախկին պատգամավորը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I» եւ «MERCEDES-BENZ S550» մակնիշների:
Որպես արժեթուղթ Սարգսյանը հայտարարագրել է 1 բաժնեմաս՝ 412 մլն 525 հազար դրամի չափով եւ 3 տարբեր բաժնետոմսեր՝ 50 հազարական դրամի չափով:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 763 մլն 510 հազար դրամ եւ 80 հազար 400 եվրո: Ըստ հայտարարագրի Սարգսյանը 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը եկամուտ չի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
No Comment
Gohar Vardanyan
1 րոպե
1,386
Իշխանությունը զուրկ է բարոյականությունից. Թիրախ են դարձրել ընտանիքս. Քոչարյան
Gohar Vardanyan
685
Այնքան շոկային էր, սկզբում չէի հավատում, որ կարող է իրական լինել. Արփինե Հովհաննիսյանը` պետծառայողների օպտիմալացման հարցով վարչապետին ուղղված գրությունների մասին
Gohar Vardanyan
690
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
275
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
243