Քաղաքականություն
Իշխանությունը զուրկ է բարոյականությունից. Թիրախ են դարձրել ընտանիքս. Քոչարյան
Gohar Vardanyan
685 դիտում
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «բացարձակապես մտացածին» է համարում իր որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առաջադրված մեղադրանքը։
«Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում», - «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա ընդգծել է, թե իշխանության մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։
«Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին ինչպես կուզեին՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր», - ասել է Ռ. Քոչարյանը։
Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին` նախկին նախագահն ասաց, որ այն ծրագիր է ծրագիր չունենալու մասին:
«Տնտեսական 5%-անոց աճով խոսել դրա հեղափոխականության մասին՝ պարզապես ծիծաղելի է», - ասել է նա։
2-րդ նախագահը նշել է, թե ծրագիրը լոզունգների ու ցանկությունների հավաքածու է։
«Որը բացահայտում է իշխող կուսակցության լիակատար անկարողությունը և անպատրաստվածությունը՝ ստանձնելու երկրի բեկումնային զարգացման և մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ կոնկրետ և հավակնոտ պարտավորություններ։ Այս փաստը շեշտում է յուրաքանչյուր ոք, ով գոնե ինչ-որ չափով գլուխ է հանում տնտեսությունից», - ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից «հեղափոխություն» բրենդը բոլոր հնարավորներից վատագույնն է։
«Իսկ աղքատության պատճառը մարդկանց գլուխներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Ի դեպ, Ազգային ժողովում դրա շուրջ կառուցողական քննարկում, ցավոք, չստացվեց. այն պատճառով, որ վարչապետը հիվանդագին է ընդունում որևէ քննադատություն։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն», - ասել է Ռ. Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
No Comment
Gohar Vardanyan
1 րոպե
1,385
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189
Այնքան շոկային էր, սկզբում չէի հավատում, որ կարող է իրական լինել. Արփինե Հովհաննիսյանը` պետծառայողների օպտիմալացման հարցով վարչապետին ուղղված գրությունների մասին
Gohar Vardanyan
689
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
466
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
313
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
264
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
156