Պատահարներ

Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի, իսկ սեղանին կասկածելի ներարկիչներԵրևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի, սեղանին էլ կասկածելի ներարկիչներ

Gohar Vardanyan 649 դիտում
Երևանի  հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի, իսկ սեղանին կասկածելի ներարկիչներԵրևանի  հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի, սեղանին  էլ կասկածելի ներարկիչներ
Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Երեկ՝ մարտի 3-ին, ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցի 88 հասցեում գործող «Նիագարա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 304 սենյակում հայտնաբերել են Արցախի Հանրապետության բնակիչ, 40-ամյա Արտյոմ Կարապետյանի դին: Դատաբժշկի կողմից արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հյուրասենյակի հարդարասեղանի վրա հայտնաբերել են 2 հատ դատարկ ներարկիչ, իսկ դիակի տաբատի գրպանում հայտնաբերվել է բաց շագանակագույն փոշենման զանգված:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250