Պատահարներ Կարևոր

Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում

Mariam Z. 1 րոպե 422 դիտում
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում բեռնատարը Վաղարշյան փողոցում, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Auroranews-ի թղթակիցը դեպքի վայրից մեզ փոխանցում է, որ տեղում այս պահին աշխատում են ոստիկանության և քննաչական կոմիտեի աշխատակիցները, տարածքը սահմանազատել են, արգելվել է վարորդների մուտքը այդ հատված:


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250