Քաղաքականություն
Նախարարը՝ 10 000 պետաշխատողի կրճատման մասին
Gohar Vardanyan
393 դիտում
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանում է 10 հազար պետական աշխատողների կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղադրած տեսանյութում Ջանջուղազյանը նշում է, որ իրենք որեւէ բան չեն պատրաստվել երբեք թաքցնել, որեւէ գաղտնիք չկա, հետեւաբար որեւէ բացահայտման մասին խոսելն ամենեւեին էլ տեղին չէ:
«Մենք չենք պատրաստվել եւ չենք պատրաստվում դա անել, ու հնարավոր էլ չէ դա անել ոչ հրապարակային ճանապարհով, որովհետեւ այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այ այսքան մարդ պետք է կրճատվի, այդ փաստաթղթի մեջ ձեւակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը կրճատման մասին է, միեւնույն է պետք է համեմատել այդ թիվը եւ նրանց, ովքեր կարող են շահել այդ ամենից:
Սա չի կարող վերաբերվել նրանց, ովքեր զբաղված են աշխատանքով, ստեղծում են արդյունք: Այդ փաստաթղթի իմաստն ամենեւին էլ կրճատումները չեն: Նրանք, ովքեր խոսում են այդ մասին, գիտեն, որ դա ներառված էր նաեւ կառավարության ծրագրում:
Խոսքը փող կրճատելու մասին չէ, փող խնայելու մասին չէ, այլ փող խնայելու միջոցով առավելագույն արդյունք ստանալու մասին է»:
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,781
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,078
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
238
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
285
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
238
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
249