Քաղաքականություն
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189 դիտում
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հիմնադրամից դրամաշնորհներ ստացած պաշտոնյաներին՝ նշեց, որ դրամաշնորհ ստացողներից, այսպես ասած` «սորոսականներից» է եղել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Գևորգ Կոստանյանը, Հայկ Բաբուխանյանը, Կարեն Բեքարյանը:
Լրագրողների դիտարկումներին, որ Հ. Բաբուխանյանը բազմիցս հանդես է եկել հիմնադրամի գործունեության դեմ, Լարիսա Մինասյանը նկատեց՝ հիմնադրամը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում ծրագրից դուրս կատարվող գործունեության համար։
«Թվարկում եմ այն մարդկանց, որոնք, ձեր սահմանումով, որի հետ համաձայն չեմ, կլինեին նաև «սորոսականներ»։ Նրանց անունները մեր կայքում հրապարակված են եղել՝ որպես ծրագրի ղեկավար։ Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք գտել ենք կարևոր, և մինչև այսօր մնում են կարևոր։ Միջազգային քրեական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ինստիտուտն է, և այդ դատարանին նվիրված գիտաժողովին է, որ մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանի ուղևորությունը»,- ասաց Լարիսա Մինասյանը, հավելելով, որ այդ անձինք չեն կարևոր, այլ կարևոր են այն ծրագրերն ու գաղափարները, որոնք այդ ժամանակ և ընդհանրապես կարևոր են Հայաստանի համար:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,781
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,077
Իշխանությունը զուրկ է բարոյականությունից. Թիրախ են դարձրել ընտանիքս. Քոչարյան
Gohar Vardanyan
684
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
364
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
242
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
212
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
129