Պատահարներ
Ոստիկանները բացահայտել են Շիրակի մարզում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը
Gohar Vardanyan
560 դիտում
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում բացահայտել են Շիրակի մարզում տեղի ունեցած պատվիրված սահմռկեցուցիչ սպանությունը:
Ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Սարգիս Ֆարմանյանի և Նարե Ներսիսյանի նկատմամբ:
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ 2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի դին: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այն ժամանակ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ:
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Ուդի» մականվամբ՝ Ռուբեն Սարգսյանը 2018 թ.-ի մարտ ամսին Նուբարաշեն բանտի թիվ 36 խցում՝ այսօր կալանավորված «Շաք» մականվամբ Ս. Ֆարմանյանի հետ, պատիժը կրելու ընթացքում նրան տեղեկացրել է իր վերաբերյալ դեռևս դատաքննության փուլում գտնվող առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրգործում տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով նրան վերացնելու մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը իրագործել են Ն. Ներսիսյանն ու Ս. Ֆարմանյանը:
Սպանությունը պատվիրելու համար նախատեսված գումարի շուրջ համաձայնության գալուց հետո Ս. Ֆարմանյանը Ռ. Սարգսյանի գիտությամբ ինչ-ինչ ճանապարհով կապ է հաստատել Ն. Ներսիսյանի հետ և ստացել սպանությունը նման եղանակով գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը: Արդեն նախնական համաձայնության շրջանակներում Ն. Ներսիսյանը գնացել է Գյումրի, Է. Գյուլազյանի հետ դեռևս չպարզված հանգամանքերում հանդիպել հյուրանոցում, որտեղ էլ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով տուժող Է. Գյուլազյանի աջ և ձախ արմկանային հոդերի առաջային մակերեսներին միաժամանակ ներարկել է մեծ չափաբաժնով թմրամիջոց, իսկ հետո արդեն Է. Գյուլազյանը անօգնական անգիտակից վիճակում հայտնվել է Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևի գյուղ տանող ճանապարհի 121-րդ կմ հատվածում:
Մարտի 8-ին, առավոտյան ժամը 08:00-ին, նրան հայտնաբերել են և Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ արտածին նյութերով սուր թունավորումից նա մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված քրեական գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 45-ամյա Ռուբեն Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քր օր-ի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
2,698
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
1,553
Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Gohar Vardanyan
1 րոպե
900
Ովքեր են ծրագրել Ջրվեժում 28-ամյա երիտասարդի սպանությունը․ Ձերբակալվածներ կան
Gohar Vardanyan
744
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
790
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
241
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
362
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
822