Քաղաքականություն
Ռուբեն Վարդանյանի գրասենյակն արձագանքել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքին
Gohar Vardanyan
556 դիտում
Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը պատասխանել է OCCRP-ի հրապարակմանը, հայտարարելով, որ «Տրոյկա Դիալոգը» միշտ գործել է թափանցիկության սկզբունքներով և ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներով։
«Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա Դիալոգ» խմբային ընկերության՝ 2012 թվականին Սբերբանկին վաճառքից հետո շատ ժամանակ ու միջոցներ է նվիրել մարդասիրական գործունեությանը։ Իսկ իր միջոցների մեծ մասի՝ բարեգործությանը նվիրելու պարտավորությունը Վարդանյանների ընտանիքը վերցրել է 2000-ական թվականներին։
Ավելի մանրամասն մեկնաբանություն կտրվեն հրապարակման մեջ նշված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»,- հայտարարել է գրասենյակը РБК-ին։
Սբերբանկը իր կողմից արձագանքել է, որ հոդվածում շարադրված փաստերը բանկի հետ կապ չեն ունեցել ու չունեն, քանի որ «Նշված օպերացիաները կատարվել են ընկերության հաշվեհամարներից, որոնք երբեք չեն մտել Սբերբանկի՝ «Տրոյկա Դիալոգը» գնելու գործարքի տրամագծի մեջ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ գորրծարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «Тройка Диалог» բանկի միջոցով ռուսական էլիտայի համար 9 միլիարդ դոլարի լվացման մեջ:
Ինչպես հայտնում է currenttime. tv-նՙ այս մասին ասվում է OCCRP- ի լրագրողների հետաքննության մեջ: Հոդվածում նշվում է, որ սխեման թույլ է տալիս մարդկանց կազմակերպված հանցավորության եւ կոռումպացված պաշտոնյաների միջոցով խուսափել հարկերից եւ թաքցնել իրենց ունեցվածքը արտասահմանում:
Հետաքննության մեջ նշվում է, որ այս սխեմայից օգտվել է նաև թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընկերն էր անվանում: Ռոլդուգինի անունը հիշատակվում է նաեւ OCCRP- ի մեկ այլ հետաքննության մեջ: Այն փաստում է, որ թավջութակահարին օֆշորային ընկերությունների միջոցով անցել է մոտ 2 մլրդ դոլար:
Ըստ հետաքննությանՙ «Тройка Диалог»-ը 2000-ականների կեսերին ստեղծել է առնվազն 76 օֆշորային ընկերությունների ցանց, որոնք բացել են հաշիվներ լիտվիական Ukio Bankas-ում, որը փակվել է 2013 թվականին: Ըստ հետաքննությանՙ հաշիվները բացվել են մարդկանց անուններով, որոնցից ոմանք նույնիսկ չգիտեին այդ հաշիվների միջոցով փոխանցվող գումարի չափը:
Հոդվածում հիշատակվում է, որ «Тройка Диалог»-ի հիմնական բաժնետերը եղել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: 2012 թ. ««Тройка Диалог» -ը վաճառվել է «Сбербанк» -ին, որը կոչվում է «Сбербанк CIB»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,781
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,077
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
276
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
243