Քաղաքականություն
Արցախում Սամվել Բաբայանի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ
Gohar Vardanyan
245 դիտում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում, ինչպես հայտնի է, ուժերի վերադասավորման ու դիրքավորման գործընթացներ են սկսվել 2020թ. ընտրություններին ընդառաջ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար, Սամվել Բաբայանի՝ ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրման ցանկությունը որոշակի խառնաշփոթ է ստեղծել Արցախի ընդդիմադիր ուժերի դաշտում, քանի որ Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ:
Օրինակ՝ Հադրութի շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Վահան Բադասյանը նույնիսկ հայտարարել է, որ Բաբայանին ընդդիմություն չի համարում՝ ակնարկելով իշխանության հետ որոշակի հարաբերությունների միտումների մասին: Իր հարցազրույցներում նա վերջերս հիշեցրել է, որ ժամանակին իրենք 7-8 տարի պայքարել են «Սամվել Բաբայանի դիկտատուրայի դեմ»:
Թերթի տեղեկություններով՝ «Սասնա Ծռեր» կուսակցության որոշ համախոհներ ևս իրենց հերթին, դեռևս ոչ պաշտոնապես, տարբեր զրույցներում էական վերապահումներ են արտահայտում 90-ականներին Սամվել Բաբայանի վարքի ու գործունեության առումով:
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերջերս Սամվել Բաբայանն ինքն էլ էր հայտարարել, որ չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ, որովհետև Արցախի հարցում մոտեցումների հակասություն ունեն: Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում հայտարարություններ կանեն նաև այլ գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,781
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,078
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
238
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
285
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
238
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
249