Քաղաքականություն
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Աժ-ի դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
357 դիտում
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ մարտի 6–ին, բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին արագացնել աջ ղեկային համակարգով մեքենաների մուտքը Հայաստան թույլատրող օրենքի նախագծի ընդունումը, որը հավանություն է ստացել կառավարության նիստում, և արտահերթ նիստում հաստատել Ազգային ժողովում։ Ցուցարարները նշում էին, որ «Բագրատաշեն» անցկակետում մեքենաների կայանման համար արդեն տեղ չկա։
Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որը նշեց, որ կան ընթացակարգային հստակ ժամկետներ, այդ հարցը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովներում, ապա դրվի Ազգային ժողովի նիստի օրակարգմ, այդ նախագիծը պետք է փուլերով անցնի. «Մեկ մեխանիզմ կա միայն՝ հնարավոր է արտահերթով անենք»։
Լենա Նազարյանը խնդրեց ցուցարարներին սպասել, որ ինքն այդ ընթացակարգը հստակ ճշտի. «Ես ընթացակարգը կճշտեմ, կասեմ»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներն աջ ղեկով մեքենաներ կարող են ներմուծել մինչեւ մայիսի 1-ը։ Սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը: 2019 թվականին ձեռք բերված մեքենաները չեն կարող ներմուծվել:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,781
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,078
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
238
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
287
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
239
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
250