Քաղաքականություն
Փաշինյանը՝ գազի գնի և հայ-ռուսական հարաբերությունների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
336 դիտում
Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։
Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բացարել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև ԵԱՏՄ տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։
«Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարևոր մաս ունեցող ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում առկա օրակարգից՝ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմի համար շատ կարևոր է, որ ռուսական հանրության բոլոր շերտերը հասկանան, թե որոնք են եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառներն ու նախադրյալները։
«Ցավոք, մինչև հիմա Ռուսաստանում շատ փորձագիտական շրջանակներ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը դասակարգել այսպես կոչված՝ գունավոր հեղափոխությունների շարքը։ Բայց մեզ համար շատ կարևոր է, որ մեր ռուսաստանյան ընկերներն ու գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը չունի որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և որևէ օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել գործընթացում»,- ասել է Փաշինյանը։
Նա այս խնդիրը բնորոշել է որպես Հայաստանի ու անձամբ իր արժանապատվության հարց։ Սա, ըստ Փաշինյանի, նույնն է, թե որևէ մեկը Հայաստանն օգտագործի իր սեփական աշխարհաքաղաքական կարիքների համար։
Մյուս հարցը, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանը ձգտում է վստահելի լինել գործընկերների համար, այն գործընկերների, որոնց ինքը վստահելի է համարում։ Իսկ այն գործընկերներին, որոնք հայկական կողմը վստահելի չի համարում, պետք է դեռ գնահատել՝ արժե՞ նրանց առհասարակ գործընկեր համարել։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,781
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,078
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
247
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
297
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
245
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
257