Պատահարներ
Արտակարգ դեպք. 30-ամյա երիտասարդը գիշերային ակումբից դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
584 դիտում
Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Չարենցավան քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Սահակյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է դրսում վայր ընկնելու հետևանքով: Մինչ բժիշկները վիրավորի առողջական խնդիրներով էին զբաղված, Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համաքաղաքացի՝ 29-ամյա Գեղամ Սարգսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Դ. Սահակյանին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Gohar Vardanyan
1,864
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Gohar Vardanyan
1 րոպե
3,759
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,382
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Gohar Vardanyan
1,291
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
791
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
241
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
362
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
822