Պատահարներ
Ավտոմեքենան ընկել է ձորը. փրկարարները դեպքի վայրում են
Gohar Vardanyan
1 րոպե
364 դիտում
Մարտի 9-ին, ժամը 18:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի «Ջաղաց» ռեստորանի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes E 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 50 մ): Վարորդը և ուղևորներ՝ Ա. Յ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Գ.-ն (ծնված 1996 թ.) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժշիկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Gohar Vardanyan
1,864
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Gohar Vardanyan
1 րոպե
3,759
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,382
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Gohar Vardanyan
1,291
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
794
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
241
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
363
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
822