Պատահարներ

Բերման է ենթարկվել Դոն Պիպոն. նա շրջել է թիկնազորով

Gohar Vardanyan 1 րոպե 433 դիտում
Բերման է ենթարկվել Դոն Պիպոն. նա շրջել է թիկնազորով
«Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» օպերացիայի շրջանակներում երեկ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Այս մասին հայտնում է Առաջին լրատվականը: Նրա մեղքը ևս ապացուցված է համարվել արտադատարանական կարգով՝ նա միայնակ չի շրջել, այլ եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով: ԱՎՐՈՐԱՆՅՈՒԶ-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին լուրը, նշելով որ ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում: Սա Արթուր Ասատրյանի երկրորդ կալանքն է նույն հանրային խիստ վտանգավորություն պարունակող հանցանքի համար: Այս անգամ արդարադատությունը կգործի իր ամբողջ խստությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250