Պատահարներ
ՌԴ-ում բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը. 2 հոգի տեղում մահացել են
Gohar Vardanyan
472 դիտում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՌԴ Մոսկվա քաղաքի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաև վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարկել է Մոսկվայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռ.Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մ. Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կ. Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Gohar Vardanyan
1,864
«Էլիպսի Գուգոն» խուճապի է մատնվել. ծպտյալ փորձում է հաշվերհարդար տեսնել բողոքողներից. shamshyan.com
Gohar Vardanyan
1,203
Սպառնացել է հրապարակել աղջկա մերկ, գրկախառնված նկարներն ու պարբերաբար գումար շորթել
Gohar Vardanyan
884
Քաղաքապետարանի մուտքի մոտ Niva-ով բարձրացած քաղաքացին հոգեբուժարան է տեղափոխվել
Gohar Vardanyan
1 րոպե
771
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
791
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
241
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
362
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
822