Պատահարներ
«ԿամԱզը» շուռ էր եկել «Նիսսանի» վրա.պատմում է Ռուսաստանում հայերի մասնակցությամբ խոշոր վթարի ականատեսը
Gohar Vardanyan
1 րոպե
541 դիտում
Ռուսաստանի Դաշնությունում մարտի 9-ին տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ «ԿամԱզը» շուռ է եկել հայկական համարանիշներով «Նիսսան Տեանայի վրա»: NEWS. am-ին դեպքից մանրամսներ է պատմել վթարի ականատեսը:
«Ես այդ ժամանակ անցնում էի այդ ճանապարհով, քանի որ Խիմկի քաղաքում եմ ապրում: Լենինգրադյան մայրուղում երթեւեկությունը մոտ 2 ժամ կանգնած էր, ճանապարհը երկկողմանի փակ էր, քանի որ «ԿամԱզը» շուռ էր եկել «Նիսսան Տեանայի» վրա ու ավազ թափվել էր մենքենայի վրա: Շտապօգնության 4 մեքենաներ էին հերթապահում դեպքի վայրում, բազմաթիվ փրկարարներ: Շատ ցավալի դեպք էր, ու անհնար էր, որ այդ վթարից զոհեր չլինեին»,- լրատվականի հետ զրույցում նշել է ականատեսը:
Հիշեցնենք, որ արտի 9-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» եւ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետեւանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) եւ Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:
Նշենք, որ մահացածներից Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) Երեւանի բնակիչ է, իսկ Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) Արարատ քաղաքի բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Gohar Vardanyan
1,864
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Gohar Vardanyan
1 րոպե
3,759
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,382
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Gohar Vardanyan
1,291
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
790
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
241
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
362
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
822