Պատահարներ
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ավտոմեքենան հայտնվել է Դարբ գետում
Gohar Vardanyan
1 րոպե
300 դիտում
Մարտի 11-ին՝ ժամը 03:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին՝ «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Պ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մասնատել ավտոմեքենային հենված ծառի ճյուղերը, սակայն ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Gohar Vardanyan
1 րոպե
3,759
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,382
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Gohar Vardanyan
1,291
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երևանում և մարզերում կենդանիների դաժան սպանդ է կատարվում
Gohar Vardanyan
697
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
834
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
255
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
379
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
828