Պատահարներ
Ֆաբրիկայի ղեկավարն ու ինժեները ծեծի են ենթարկել աշխատակցին. Արտակարգ դեպք Սյունիքում
Gohar Vardanyan
1 րոպե
428 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Ագարակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նվեր Մարգարյանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մարտի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տարածքում իր հետ վիճաբանել, իր նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել, ապա ձեռքերով և ոտքերով իր մարմնի տարբեր մասերին են հարվածել Ագարակ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Վահե Դավթյանն ու 32-ամյա Հրանտ Կարապետյանը:
Ն, Մարգարյանը ոստիկաններին հայտնել է, որ ծեծի արդյունքում ինքը վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ աջ հոնքային շրջանում: Ոստիկանության Մեղրիի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու և ոստիկանության Մեղրիի բաժին հրավիրելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մարգարյանը աշխատում է նշված կոմիբինատում՝ որպես պոչուկային տեղամասի կարգավորող, Վ. Դավթյանը նշված կոմիբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար, իսկ Հ. Կարապետյանը՝ նշված կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի ինժեներ:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Gohar Vardanyan
1 րոպե
3,759
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Gohar Vardanyan
8,360
Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել
Gohar Vardanyan
1,223
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայում հեղեղների հետևանքով ջրի տակ է անցել Mercedes-Benz-ի գործարանը․ կա 11 զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
923
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
834
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
255
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
379
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
828