Պատահարներ

Կանխվել է 109 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը. ՊԵԿ

Gohar Vardanyan 1 րոպե 292 դիտում
Կանխվել է 109 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Գ.Վ-ն ձերբակալվել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250