Պատահարներ
Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ «Նո Թայմ» ակումբից բերման են ենթարկվել տնօրենն ու մատուցողուհին
Gohar Vardanyan
353 դիտում
Ոստիկանութան կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու և ներկայացրել մի քանի քաղաքացիների։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ բերման ենթարկվածն է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գրիգորյանը, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Աղաջանյանը, 49-ամյա Իննա Զախարյանը, 25-ամյա Աննա Պետրոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հասմիկ Հարությունյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ակումբում երաժիշտների հետ վիճաբանության ժամանակ Ս. Գրիգորյանն ու Ա. Աղաջանյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել՝ տալով հայհոյանքներ, իսկ հետո կոտրել սպասքն ու խանգարել ակումբի բնականոն աշխատանքը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, վերջիններս բաց են թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը նշված ակումբի տնօրենն է, իսկ Հ. Հարությունյանը նշված ակումբում աշխատում է որպես մատուցողուհի։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Gohar Vardanyan
1 րոպե
3,759
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,382
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Gohar Vardanyan
1,291
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երևանում և մարզերում կենդանիների դաժան սպանդ է կատարվում
Gohar Vardanyan
697
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
834
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
255
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
379
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
828