Պատահարներ
Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն դանակահարած գյումրեցին ներկայացել է ոստիկանություն
Gohar Vardanyan
292 դիտում
Ոստիկանության Կումայրիի բաժին է ինքնակամ ներկայացել Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հարություն Սահակյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 8-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբում վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին մարմնական վնասվածք պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը և Հ. Սահակյանը դատարանից կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ տեղեկություններով՝ մարտի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Gohar Vardanyan
8,360
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Gohar Vardanyan
1 րոպե
3,759
Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել
Gohar Vardanyan
1,223
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Ողբերգական վթար․ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու «01»-ը. զոհ կա
Gohar Vardanyan
939
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
834
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
255
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
379
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
828