Պատահարներ
Նիվայով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի
Gohar Vardanyan
493 դիտում
Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Օհանյանը Նանսենի փողոցում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 98 FO 008 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 9 տարեկան աղջնակ է, տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ոստիկաններ Տիգրան Պետրոսյանն ու Հարություն Թագվորյանը, ովքեր դեպքի վայրը պահել են, մինչև ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Կարեն Խուդանյանն ու Վարդան Միրզոյանը։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Gohar Vardanyan
8,360
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշտարակի ճանապարհին Газeль-ի վարորդը վրաերթի է ենթարկել Opel-ից դուրս շպրտված քաղաքացուն
Gohar Vardanyan
1 րոպե
4,625
Բացառիկ տեսանյութ Դավթաշենում խոշոր վթարի վայրից
Gohar Vardanyan
1 րոպե
2,373
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերեն գրառում Նոր Զելանդիայում 40 մարդ սպանած ահաբեկչի զենքի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,721
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
834
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
255
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
379
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
828