Պատահարներ

ՊՆ փոխգնդապետը 9 հա մշակված դաշտ է այրել․ «Ժողովուրդ»

Gohar Vardanyan 402 դիտում
ՊՆ փոխգնդապետը 9 հա մշակված դաշտ է այրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ փոխգնդապետ Մհեր Ղավալյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հրետանային դիվիզիոնի հրամանատար, պատշաճ չի հետեւել անվտանգության կանոնների պահպանմանը. այրել է Մ. Ալավերդյանին պատկանող գարու 9 հա մշակված դաշտը: Հարուցված քրեական գործով պարզվել է, որ Ալավերդյանին անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի` 1 միլիոն 600 հազար դրամ գումարի գույքային վնաս: Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250