Պատահարներ
Թալանել են «Ինգո Արմենիայի» Վանաձորի մասնաճյուղը. տարել են նաև տեսանկարահանող սարքը
Gohar Vardanyan
1 րոպե
366 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ, 30-ամյա Արման Աքուլյանը և հայտնել, որ մարտի 14-ին՝ ժամը 18:40-ից մինչև մարտի 15-ի ժամը 08:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 16/24 հասցում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և մտնելով ներս, մասնաճյուղը տակնուվրա են արել և այնտեղից իրեր հափշտակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակել են 7 հատ մոնիտոր, գրասենյակի տեսանկարահանող խցիկների հիշողության սարքը (DVR) և այնտեղ եղած գումարը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Gohar Vardanyan
8,360
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Gohar Vardanyan
3,127
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Կան տուժածներ
Gohar Vardanyan
874
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշտարակի ճանապարհին Газeль-ի վարորդը վրաերթի է ենթարկել Opel-ից դուրս շպրտված քաղաքացուն
Gohar Vardanyan
1 րոպե
4,625
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
863
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
270
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
393
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
831