Հասարակություն

Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները իրենց վարկերի հարցով դիմել են ԿԲ

Gohar Vardanyan 298 դիտում
Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները իրենց վարկերի հարցով դիմել են ԿԲ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները վարկառուների ցուցակ են ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը, որն, ի դեպ, համակարգում է այս աշխատանքները: Այս թեմայի շուրջ ՀԿ ղեկավարը նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նշենք, որ աշխատողները խնդրում են միջամտել, որպեսզի ժամանակավոր կասեցվեն իրենց վարկային պարտավորությունները: Օլեգ Դուլգարյանը նշեց նաեւ, որ իրենց կազմակերպությանն այս պահի դրությամբ դիմել է 128 քաղաքացի: Նրա խոսքերով` դիմող քաղաքացիների թիվը դեռ շարունակում է աճել, քանի որ գործարանի մոտ 630 աշխատող վարկային պարտավորություններ ունի: «Մենք ակնկալում ենք ժամանակավոր կասեցնել տոկոսադրույքերի վճարները, եթե չզիջեն կամ չմիջամտնեն, մենք խնդիրը կհանրայնացնենք»,- հայտարարեց Օ. Դուլգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ «Թեղուտի» հանքավայրի աշխատողների վարկային պարտավորությունների կասեցման հարցով զբաղվում է «Թեղուտի վերաբացման նախաձեռնությունը», որին արդեն դիմել է 20 աշխատող: Մանրամասները՝ օրաթերթի հերթական համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250