Պատահարներ
Կատվի համտեսած մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է
Gohar Vardanyan
1 րոպե
474 դիտում
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է կատուն Գում-ի շուկայի մսի վաճառակետերից մեկում համտեսում վաճառքի հանված միսը։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից և առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար: Տնտեսվարողի համաձայնությամբ՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է միսը վաճառել միայն սառնարանից:
Մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները ՍԱՏՄ մշտական ուշադրության կենտրոնում են և լուծումը կարող է լինել միայն համակարգային: Դեռևս մինչև միջադեպի արձանագրումը, այսօր առավոտյան Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանձնարարել էր հանդիպում կազմակերպել այն տաղավարների սեփականատերերի հետ, որոնք միսը վաճառում են ոչ սառնարանային պայմաններում՝ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները քննարկելու համար: ՍԱՏՄ-ի կողմից լուծումներ կառաջարկվեն, իսկ դրանց չկատարման դեպքում՝ կհետևեն վարչական պատասխանատվության կոնկրետ միջոցառումներ:
Եվս մեկ անգամ հորդորում են ՉԳՆԵԼ ոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս:
Նմանատիպ հոդվածներ
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Gohar Vardanyan
3,127
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Gohar Vardanyan
8,360
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan
Gohar Vardanyan
1 րոպե
2,151
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերման ենթարկում Աստրախանցի Հայկոյին
Gohar Vardanyan
1 րոպե
1,020
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
860
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
268
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
392
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
831